Այս մի էջը ևս շրջեցինք: Դժվար օրեր են սպասվում: Արտագաղթը գնալով կմեծանա ու կընդունի կատաստրոֆիկ չափեր: Այսպես կոչված քթածակով ախպերականը արդեն ներքին կարգով բաշխած կլինի արոտավայրերի քվոտաները: Կներկրեն սելիտրա, կտան ճորտերի ձեռը և կքշեն արոտավայրերը պարարտացնելու: Վաղ գարնանը քոչվոր խաշնարածները, հարյուր հազարավոր իրենց մանր եղջերավորներին առաջն արած, կին երեխեքին ուղտերի ու ջորիների վրա կապած, ախպերականին տալու համար գույնզգույն խուրջիններով տեսակ-տեսակ նվերներ վերցրած ու հսկա ոչխարապահ գամփռները հետևները գցած կբարձրանան իրենց վարձակալած արոտավայրերում իրենց ապրուստը արածացնելու` յուղ, բուրդ ու միս կուտակելու ակնհայտ հաջողակ մտադրությամբ:
Կտան ախպերականի խարջը, չեն նեղացնի, լիուբոլ կտան, մինչև ախպերականը իր ուզածի չափով միլիոններ կուտակի ու հող ու ջուրը ջրի գնով վաճառի քոչվոր ցեղերին ու ռադը քաշի, գնա այս անհանգիստ տարածքից: Ամեն ինչ կխաղաղվի կիսալուսնի ու արոտավայրի պես կանաչին տվող դրոշների ներքո: Հավերժը ախպերականն է (воровская братва), մնացած ամեն ինչը անցողիկ է այս աշխարհում: Ճշտով տենց ա:



