ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի ղեկավարները Նովրուզ տոնի կապակցությամբ կոչ են արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բանտերում մնացող բոլոր քաղբանտարկյալներին և կատարել մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ոլորտում ԵԱՀԿ-ի առաջ ստանձնած պարտավորությունները, գրում է contact.az-ը:
Այդ մասին ասված է Հելսինկյան հանձնաժողովի հատուկ հայտարարությունում:
«Ափսոսանք է առաջացնում այն փաստը, որ նախագահ Իլհամ Ալիևը Նովրուզի կապակցությամբ հայտարարված համաներմամբ ազատ է արձակել քաղբանտարկյալների միայն մի փոքր մասին»,- ասել է հանձնաժողովի նախագահ, սենատոր Ռոջեր Ուիքերը:
«ԵԱՀԿ անդամ պետությունները պարտավորվում են հարգել կարծիքների արտահայտման ազատությունը՝ այդ թվում տեղեկատվությամբ և կարծիքներով փոխանակվելու ազատությունն՝ առանց պետական մարմինների միջամտության: Ադրբեջանի կառավարությունը պետք է կատարի այդ պարտավորությունը՝ ազատ արձակելով ընդդիմության ներկայացուցիչներին, քաղաքացիական ակտիվիստներին, լրագրողներին և կրոնական առաջնորդներին, որոնք այժմ գտնվում են բանտերում՝ իրենց իրավունքների խաղաղ իրականացման համար»,- ասել է սենատորը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: