Newmag.am-ը գրում է.

Շատերը  լավ տրամաբանություն ունենալով և լինելով հետաքրքիր անձնավորություն, չեն կարողանում ճիշտարտահայտել սեփական մտքերը, զգացմունքները և հույզերը: Սակայն լավ խոսքն ի ծնե տրված չէ. դրան հասնելուհամար կարելի է և պետք է մարզվել: Նույնիսկ եթե չեք պատրաստվում լինել պրոֆեսիոնալ հռետոր, այսհմտություններն առօրյա կյանքում ևս չեն խանգարի:

Ահա մի քանի կանոններ, որոնք կարող են բաձրացնել ձեր խոսքի որակը.

Շատ կարդացեք թերթեր և ամսագրեր: Լավագույն տարբերակը դասական գրականություն կարդալն է, որը մեզհանձնարարում էին դպրոցում: Կարդալիս պետք չէ շտապել. անհրաժեշտ է մտածել յուրաքանչյուր նախադասությանվրա: Դա Ձեզ թույլ կտա սովորել ճիշտ տեղադրել բառերը նախադասության մեջ և մեծացնել ձեր բառապաշարը:

Փորձեք բացառել ձեր բառապաշարից մակաբույծ բառերը.՝ «դե», «ը», «դե դա», «ուրեմն», «ասենք թե» և այլն:Փորձեք խոսակցության մեջ ուժեղ զգացմունքներ չարտահայտել: Օգտագործեք պարզ արտահայտություններ, միշտապեք:

Խոսքի տեմպին հետևելը պարտադիր է: Միատոն խոսքը առաջացնում է ձանձրույթի ուժեղ զգացում: Դադար առեք ևորոշակի պահերին արտահայտեք զգացմունքներ, բայց ոչ ուժեղ:

Զրույցի ժամանակ օգտագործեք տարբեր փոխաբերություններ, համեմատություններ և ասույթներ: Դա զգալիորենկկենդանացնի խոսքը: Եվ իհարկե, հումորը: Կատակեք նաև ինքներդ Ձեզ վրա, եթե տեղին է այդ պահին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել