Armsport.am-ը գրում է.
Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում անգլիական «Լեսթերի» հետ դիմակայության մասին:
«Եզրափակիչ դուրս գալու համար, պետք է հաղթել ցանկացած մրցակցի: Էական չէ, թե ով է բաժին հասել «Աթլետիկոյին»: Նույնիսկ չենք դիտել վիճակահանությունը, քանի որ մարզման էինք:
«Լեսթերը» լավ է գրոհում, նրանց մոտ է Վարդին: Մահրեզը նույնպես հոյակապ խաղացող է: Ուժեղ պաշտպանություն է, բարդ է լինելու անցնել:
Դիտել եմ «Լեսթեր»-«Սևիլիա» հանդիպումը: Մրցակիցը կարող է խնդիրներ ստեղծել ստանդարտների հաշվին»,- Գրիզմանի խոսքը մեջբերում է «L’Équipe»-ը:
Նյութի աղբյուր՝ http://www.armsport.am/hy/news/2017/03/21/Griezman/781991
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել