Panorama.am-ը գրում է.
 Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլին օրեր առաջ պաշտոնական այցով Ախալքալաքում է եղել, որտեղ հանդիպել է իշխանության ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների հետ, հարցազրույց է տվել jnews.ge կայքին:  Սա եղել է դեսպանի առաջին այցը Սամցխե-Ջավախք տարածաշրջան:
 «Այցը կապված չէ կոնկրետ ծրագրի հետ: Ես պարզապես ցանկանում էի հանդիպել տեղի առաջնորդներին, և շատ կարևոր է, որ դեսպանը ծանոթանա ամբողջ երկրի հետ:Ես շատ ժամանակ անցկացնում եմ Թբիլիսիում, և ինձ համար ակնհայտ է, որ երկրի իրական պատկերն ստանալու համար անհրաժեշտ է ճանապարհորդել ամբողջ երկրով մեկ, և ես հատկապես ուզում էի այցելել Ջավախք, որովհետև գիտեմ, որ այստեղ կա հայ բնակչություն: Ես անձամբ շատ եմ հետաքրքրվում հայերի պատմությամբ, որովհետև ես Մինսկի խմբում ամերիկացի ներկայացուցիչն էի, որը կարգավորում էր հայերի և ադրբեջանցիների միջև երկխոսության պրոցեսը: Ես նույնիսկ չգիտեի, որ այստեղ խիտ բնակեցված է հայերով, թեև գիտեի, որ Վրաստանում կան շատ հայեր»,- ասել է դեսպանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել