Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ մեծ ուշադրություն է դարձնում խաղին հոգեբանորեն նախապատրաստվելուն: Իսպանական ԶԼՄ ներկայացուցիչների հետ զրույցում պորտուգալացին ասել է.
«Բնականաբար, ֆուտբոլում անչափ կարևոր է հոգեբանական նախապատրաստությունը: Դա իր կարևությամբ չի զիջում ֆիզիկական պատրաստությանը: Խաղերի ժամանակ ֆուտբոլիստին անհրաժեշտ է մեծ կենտրոնացում, սառնասրտություն և հանգստություն»:
Այն հարցին, թե ունի՞ արդյոք Ռոնալդուն թույլ կողմեր, հնչել է հետևյալ պատասխանը.
«Դրանք շատ են, բայց ես չեմ պատրաստվում խոսել այդ մասին: Բայց եթե ես ստիպված լինեի նշել դրանցից որևէ մեկը, ապա կասեի` համառությունը»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել