Panorama.am-ը գրում է.
 Այս ծրագրի իրագործումը հնարավորություն կտա ապահովելու թե ապահովելու ՀՀ էներգետիկ անվտանգությունը, թե որակապես նոր աստիճանի բարձրացնել էլեկտրաէներգիայի ու բնական գազի ոլորտներում տարածաշրջանային համագործակցությունը,-այս մասին այսօր Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ Երևանի ՋԷԿ-ի հարակից տարածքում, նոր ՋԷԿ-ի կառուցման հիմնարկեքի արարողությանն իր խոսքում նշեց փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը։
 Նրա խոսքով՝ սա կարևորագույն  նոր տեխնոլոգիական նվաճում է, որն անպայման դրական ազդեցություն կունենա մեր էներգետիկ համակարգի վրա. «Սա կարևորագույն իրադարձություն  է մասնավոր ներդրումների ներգրավման տեսակետից, սա կարևոր քայլ է հաջորդ տասնամյակներում Երևանի բնակիչների էներգետիկ ապահովության և բարեկացության համար։
 Նշենք, որ նոր շոգեգազային ջերմային էներգաբլոկի կառուցման ծրագիրն իրականացվում է մասնավոր ներդրողի՝ «Ռենկո» ՍՊԸ-ի կողմից։
 Ջերմաէլեկտրակայանի կառուցման ծրագիրը նախատեսում է մոտ 250ՄՎտ հզորությամբ և մինչև 53 % ընդհանուր ՕԳԳ-ով համակցված ցիկլով գազային էլեկտրակայանի նախագծում, զարգացում, ֆինանսավորում, շինարարություն, շահագործում և տեխնիկական սպասարկում: Պատասխանատուների հավաստմամբ, ներդրումները կկազմեն շուրջ 285 մլն ԱՄՆ դոլար: Շինարարական աշխատանքները կտևեն 26 ամիս և կավարտվեն 2019 թվականի երկրորդ կեսին: Միայն շինարարության ընթացքում կստեղծվի 900 ժամանակավոր աշխատատեղ, իսկ շահագործման հանձնելուց հետո` շուրջ 200 մշտական և բարձր վարձատրվող աշխատատեղ: Նոր ջերմաէլեկտրակայանի շահագործման և տեխսպասարկման գործունեության տևողությունը 20 տարի է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել