Newmag-ը գրում է.
 Քսավյեն չորս տարեկանում՝ հոր (Դոլանը հորը նկարագրում է այսպես՝ նա երաժիշտ է, կոմպոզիտոր, նկարիչ, դերասան…մի խոսքով արտիստ է՝ բոլոր հնարավոր ուղղություններով) նախաձեռնությամբ, հայտնվել է դեղատների ցանցի գովազդային հոլովակի նկարահանման հրապարակում և հանդես է եկել որպես մոդել։ Հինգ տարեկանում փոքրիկ Քսավյեն առաջին անգամ ելույթ է ունեցել կանադական հեռուստատեսությամբ, որից հետո փոքր դերերով հայտնվել է հեռուստասերիալներում և ֆիլմերում։ 2007-ին Էտյեն Դերյոզյեի ‹‹Ամառվա հայելու մեջ›› կարճամետրաժ կինոնկարում հանդես է եկել որպես պատանի, որը բախվել է իր սեքսուալության հարցին։ Դոլանի պատանեկան տարիների ամենանշանավոր դերը կարելի է համարել Պասկալ Լոժյեի ‹‹Նահատակներ›› ֆիլմում ստանձնած դրվագային դերը։ Քսավյեն 16 տարեկանում թողել է դպրոցը՝ չստանալով հիմնական կրթության ավարտական վկայական։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել