Panorama.am-ը գրում է.

Որպեսզի տարածաշրջանում խաղաղություն լինի պետք է օգնել Ադրբեջանի հասարակությանն՝ ազատվելու այսօրվա իշխանություններից: Այսօր Արցախում տեղի ունեցող բլոգերների միջազգային ֆորումի ժամանակ ունեցած ելույթում նման հայտարարեց  անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյան:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության խնդրին, փորձագետն իր խոսքը սկսեց պատմական ակնարկից՝ ներկայացնելով հակամարտության պատճառները, հետևանքներն ու այսօրվա իրադրությունը:

Ապրիլյան դեպքերի առնչությամբ Արզումանյանը նշեց, որ բոլորը հասկացան, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Ըստ նրա, հայկական զինված ուժերը ապացուցեցին, որ ուժեղ են՝ «անգամ այսօրվա երիտասարդներն ավելի ուժեղ ու ամուր են քան Արցախյան առաջին պատերազմի մասնակից իրենց հայրերը»:

Քառօրյա այս պատերազմի ժամանակ պարզ դարձավ որ հայ ժողովուրդը կարողանում է օպերատիվ կերպով ինքնակազմակերպվել:

«Եթե Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ինքնակազմակերպման համար պահանջվեց մի քանի շաբաթ, ապա ապրիլյան դեպքերից պարզ դարձավ որ հայ ժողովուրդը կարողանում է ինքնակազմակերպվել 4-6 ժամերի ընթացքում»,- նշեց փորձագետը և այդ պարագայում կարևորեց նաև սոցիալական ցանցերի ու բլոգոլորտի դերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել