Newmag.am-ը գրում է.
Մարդկանց կյանքի միջին տևողության ավելացմանը զուգահեռ ավելանում է նաև խնամակալ-դայակների պահանջը: Այս մարտահրավերին օգնության են հասնում ռոբոտներն ու իրերի ինտերնետը (internet of things): Գիտատեխնիկական աշխարհի քննարկման թեման այժմ այս հարցն է՝ կկարողանա՞ն ռոբոտ-դայակաները հաղթահարել «մարդկային» դժվարությունները և ի՞նչ գնով:
80-անց տարեցներն ամենաշատը կարիք ունեն զրուցակցի, որ կօգնի նրանց նաև որոշ կենցաղային հարցերում:Գնալով ավելի շատ տարեցներ ձեռք են բերում ծերունական տկարամտությունը: Փորձագետները վստահ են, որ այս խնդրի լուծմանը կարող են օգնել ռոբոտները:
Երեք տարի առաջ պրոֆեսոր Նադյե Տալման նախագծեց Nadine ռոբոտին, որը ավտոմատ հարմարվում է մարդուն և իրավիճակին, ինչն էլ նրան դարձնում է իդեալական դայակ տարեցների համար: Այս նախատիպով, պրոֆեսորը վստահ է, որ 10 տարի անց ռոբոտները կսկսեն հոգ տանել տարեցների մասին: «Այն օժտված է մարդկանց ճանաչելու հնարավորությամբ, հիշելու կարողությամբ և կարողանում է ճանաչել անգամ էմոցիաները», — պատմում է ռոբոտի հեղինակը:
Nadine-ն հետևում է տարեցների ինքնազգացողությանը, անհրաժեշտության դեպքում զանգեր կատարում, շարունակում զրույցը և խաղում: Այն երբեք չի հոգնում և ձանձրանում: Nadine-ն ունի ունի նաև թերություններ, օրինակ, դժվարությամբ է տարբերում ակցենտները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



