Картинки по запросу շտապօգնություն#ՇտապՕգնություն #ՏասըՀազարԴրամ #Տարածքային #Մարզային

Այս խնդրի մասին մոտ երեք տարի է՝ ցանկանում եմ բարձրաձայնել ու լռում եմ, բայց այսօր համբերությանս բաժակը լցվեց:
Առողջապահության նախարարությանը չի՞ անհանգստացնում մարզային շտապ օգնությունների հարցը: Ես, բնակվելով Քասախում, ընդամենը 3կմ հեռավորություն ունենալով քաղաքային շտապ օգնության կայաններից, ինչո՞ւ պիտի ստիպված լինեմ սպասել 40-ից 50 րոպե, ինչ է թե մարզային կենտրոնից՝ Եղվարդից գա կանչը, ինչո՞ւ պիտի քաղաքայինը կանչելու դեպքում, եթե ուզում եմ՝ շուտ հասնեն ու իրոք օգնությունը շտապ լինի, վճարեմ 10 000 դրամ: Լավ, ես ի վիճակի եմ և վճարում եմ ու բացառությամբ այսօրվա՝ կանչը Եղվարդից է գալիս, բայց ես Օպերայից ավելի շուտ եմ տուն հասնում, քան ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ: Ինչո՞ւ պիտի բժիշկը մտնի տուն ու մեղայականով ներկայանա, որ իրենք մեղավոր չեն, մեքենաներն են քիչ, բացի այդ էլ՝ հարևան գյուղից էլ կանչ ունեն ու պիտի հասնեն...
Լավ, բա ի՞նչ կանչեն վատ զգալու դեպքում այն մարդիկ, ովքեր չեն կարող վճարել 10 000 դրամ, որպեսզի իրենց ավելի շուտ հասնեն օգնության, ու Աստված գիտե, թե քանի մահեր են այդ օրենքը հնարողի խղճին ծանրացած: Իմ ցավոտ դեպքերին չեմ անդրադառնում, ուղղակի հանուն մյուսների, հարգելի՛ առողջապահության նախարար, եթե գոյություն ունես ու իրոք այդ ոլորտի անունը համապատասխանում է իրականությանը, լուծում տվե՛ք այս խնդրին: Լավ, թող սիմվոլիկ գումար լինի, համաձայն եմ, բայց ոչ 10 000, չէ՞ որ կան նաև 1000, 2000, ինչո՞ւ ոչ, 3000 դրամներ, իսկ դուք, չգիտես ինչու, ընտրել եք 10 000-ը:

Հ.Գ. Հայրիկս հիմա լավ է, իսկ ինձ, խնդրում եմ, գոնե այսօր այս հարցով չզանգեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել