Դավիթ Տոնոյանը հանձնարարել է արդիականացնել Գեղարքունիքի և Տավուշի մարզերի փրկարարական սպառազինությունըAysor.am-ը գրում է.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային շրջայցով եղավ Գեղարքունիքի և Տավուշի Մարզերում:

Գեղարքունիքի մարզում նախարարն այցելեց Սևան և Ճամբարակ քաղաքային համայնքների հրշեջ-փրկարարական ջոկատները, ինչպես նաև՝ ԱԻՆ հատուկ  ջրափրկարարական ջոկատ: Դ. Տոնոյանը ծանոթացավ հրշեջ-փրկարարական ջոկատների շենքային պայմաններին ու տեխնիկական զինվածությանը, զրուցեց անձնակազմի հետ ընթացիկ աշխատանքների և առկա խնդիրների վերաբերյալ: Դ. Տոնոյանը մի շարք հանձնարարականներ տվեց Փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանին և Գեղարքունիքի մարզային վարչության պետ փ/ծ գնդապետ Է. Գալստյանին՝ կարգադրելով բարելավել փրկարարների համազգեստի որակը, որպեսզի այն լինի առավել հարմարավետ աշխատանքի համար և դիմացկուն:  Անդրադառնալով Հատուկ ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանը՝ նախարարը հանձնարարեց արդիականացնել ջրի տակ աշխատանքներ իրականցնելու համար նախատեսված սարքավորումները՝ ջրափրկարարների աշխատանքն ավելի դյուրին և արդյունավետ դարձնելու նպատակով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել