Մոուրինյու. Մխիթարյանն ու Ռոխոն պահեստայինների թվում են, բայց նրանց համար դժվար կլինի խաղալը«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծիք է հայտնել, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի դժվար կլինի խաղալ ԱՊԼ-ի 29-րդ տուրի՝ «Միդլսբրոյի» հետ խաղում:

Հայ ֆուտբոլիստը ՄՅՈւ-ի պահեստայինների թվում կսկսի ժամը 16:00-ին մեկնարկելիք խաղը.

«Մխիթարյանն ու Ռոխոն պահեստայինների թվում են, բայց նրանց համար դժվար կլինի խաղալը:

Սա հնարավորություն է մեկ այլ խաղացողի համար: Ես վստահում եմ իմ տղաներին»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է փոխանցում ՄՅՈւ-ի՝ «Թվիթերի» պաշտոնական էջը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել