Ուշադրություն
Մարտի 19-ի գիշերը հատկապես լեռնային և նախալեռնային գոտիներում սպասվում է ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում բուք, ճանապարհներին` մերկասառույց:
Հանրապետության տարածքում`
Մարտի 19-ի գիշերը, 21-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով:
19-ի ցերեկը, 20-ին, 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 19-20-ը կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝
Մարտի 19-ի գիշերը, 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:
Մարտի 19-ի ցերեկը, 20-ին, 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նյութի աղբյուր՝ http://www.mes.am/hy/weather/item/2017/03/18/yexanak_18/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



