Tert.am-ը գրում է.
 Դեռ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան չեմ դիմել, քանի որ գործընթացը դեռ պետք է Թուրքիայում ավարտվի․ այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Թուրքիայի Մեջլիսի Ժողովրդադեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը՝ անդրադառնալով նախկինում արած իր հայտարարությանը, թե պատրաստվում է իրեն խորհրդարանում նիստերի մասնակցելու իրավունքից զրկելու համար դիմել միջազգային դատարան և բողոքարկել Անկարայի հանրապետական դատախազության վճիռը:
 «Ես պետք է անձամբ գնայի Սահմանադրական դատարան: Դժբախտաբար նորից պետք է գնամ, և եթե  ինձ նորից մերժեն, արդեն կարող եմ դիմել Եվրոպական դատարան»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքը հույս ունի, որ այս անգամ սահմանադրական դատարանը hօգուտ Թուրքիայի  խորհրդարանի որոշում չի կայացնի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել