Lոնդոնի կենտրոնում գտնվող այս փոքրիկ տունը վաճառվել է անհավանական՝ 714 հազար ֆունտ ստերլինգով (883 հազար դոլար): Դրա տարածքը 27 քմ է: Այն կառուցվել է 50 տարի առաջ և վերանորոգման կարիք է զգում, բայց դա չի խանգարել գնորդներին: 19 մարդ ցանկություն է հայտնել գնել այն, բայց ի վերջո բաժին է հասել գործարար Ռոբին Սվեյլսը, ով նախնական գնից 100 հազար ֆունտ ավել է առաջարկել: Տղամարդը կարծում է, որ վերանորոգումից հետո այն կարժենա ավելի քան 1 միլիոն ֆունտ, բայց դեռևս չի պատրաստվում վաճառել տունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել