PAnarmenian.net-ը գրում է.«Արարատյան բակալավրիատ» հայալեզու և միջազգայնորեն ճանաչված ծրագրի թեկնածու դպրոցների ընտրության գործընթացը դեռ շարունակվում է, սակայն արդեն հայտնի է, թե 2017-ին քանի դպրոց կներառվի «Արարատյան բակալավրիատ» ծրագրի թեկնածության փուլում, հայտնում է «Այբ» հիմնադրամը։
«Արարատյան բակալավրիատ» ծրագրի թեկնածության փուլը կմեկնարկի ավագ բաղադրիչ ունեցող 21 դպրոցում՝ 20-ը՝ ՀՀ մարզերում, 1-ը՝ Ստեփանակերտում։ Սա նշանակում է, որ այս դպրոցները հնարավորություն կունենան որպես ԱԲ-ի համակարգի դպրոց հավաստագրվելու սկսած 2018 թվականից՝ ներդնելով ԱԲ-ի առարկայական ծրագրերը ինչպես մեկ դասարանում, այնպես էլ ամբողջ դպրոցում՝ ցանկության դեպքում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։Նյութի աղբյուր՝ http://www.panarmenian.net/arm/news/235273/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել