Panarmenian.net-ը գրում է.
Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Սևան քաղաքի նոր կառուցվող բժշկական կենտրոնի շինհրապարակում՝ ծանոթացել աշխատանքների ընթացքին:
Զեկուցվել է, որ բժշկական կենտրոնի շինաշխատանքները, որոնք մեկնարկել են 2016-ի օգոստոսից, նախատեսվում է ավարտին հասցնել 2018-ի ամռանը: Վարչապետ Կարապետյանը պատասխանատուների առջև խնդիր է դրել անել ամեն ինչ՝ կենտրոնն արդեն ընթացիկ տարեվերջին շահագործման հանձնելու համար: Ծրագրի իրականացման նպատակով ներդրվում է 2 մլն 716 հազար դոլար՝ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ: Բուժկենտրոնին է միացվելու նաև հարակից պոլիկլինիկան: Ժամանակակից սարքավորումներով բուժկենտրոնը սպասարկելու է տարածաշրջանի մոտ 40 հազար քաղաքացուն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։



