Life.panorama.am-ը գրում է.Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Իռեն Աբելյանը, ով ամուսնությունից հետո մշտական բնակությամբ տեղափոխվել է Շվեդիա: Դերասանուհու հետ խոսել ենք երեք ամսական որդու, մայրանալուց հետո իր առօրյայի եւ աշխատանքային ծրագրերի մասին:
- Իռեն, արդեն մի քանի ամիս է, ինչ վայելում եք մայրության բերկրանք: Մեր զրույցն էլկցանկնայի սկսել հենց այս կարեւոր թեմայով՝ ինչպիսինն է կյանքը մայրանալուց հետո:
- Հիմա կյանքս բոլորովին այլ գույներ եւ իմաստ է ստացել: Միայն մայրանալուց հետո հասկացա, որ սրանից առավել երջանկություն չկա: Օրվա ամեն վայրկյանն ապրում եմ իմ նորածնով եւ վայելում իր ներկայությունը:
- Բալիկի ծնունդից հետո շատ մայրիկներ նոր բնավորություներ են բացահայտում իրենքիրենց մեջ: Այս առումով՝ ինչպիսի՞ նոր գծեր եք ձեռք բերել, ինչպի՞սն եք՝ որպես մայրիկ:
- Առաջ մի քիչ վախենում էի, մտածում էի՝ գուցե չկարողանամ երեխայիս լավ խնամել, բայց մայրական բնազդը ամենից վեր է: Շատ բաներ անում եմ այնպես, կարծես առաջնեկիցս առաջ մի քան երեխա մեծացրած լինեմ: Երբ դեռ ծնողներիս հետ էի ապրում, ամեն ինչ պատրաստ էր լինում մորս շնորհիվ, այն ժամանակ միշտ զարմանում էի, թե մայրս ինչպե՞ս է ամեն բան հասցնում ու ամեն ինչ կարողանում: Հիմա նկատում եմ, որ մայրիկիս այդ բնավորությունը, կարծես թե ժառանգել եմ: Անշուշտ, շատ հոգատար մայրիկ եմ եւ ոչինչ չեմ խնայում երեխայիս համար, որքան էլ հոգնած ու առանց քուն լինեմ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։