Panarmenian.net-ը գրում է.Գիտնականները սրտի կաթվածը կանխող նոր դեղամիջոց են փորձարկում, որը կարող է կանխել նաև ինսուլտը: Դեղամիջոցի միջազգային փորձարկումները, որին 27.000 մարդ է մասնակցել, ցույց են տվել, որ այն կարող է նվազեցնել վնասակար խոլեստերինի քանակն օրգանիզմում՝ հասցնելով աննախադեպ մակարդակի:
Հետազոտության հաջողությունը վկայում է, որ շուտով դեղամիջոցը հասանելի կլինի միլիոնավոր մարդկանց: British Heart Foundation-ը դա զգալի նվաճում է համարել սրտի հիվանդությունների դեմ պայքարում:
Ամեն տարի սրտի կաթվածից և ինսուլտից աշխարհում մոտ 15 մլն մարդ է մահանում: Խոլեստերինի բարձր քանակն օրգանիզմում խցանում է արյունատար անոթները, որի հետևանքով սիրտն ու ուղեղը բավարար քանակությամբ թթվածին չեն ստանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://www.panarmenian.net/arm/news/235261/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել