Ֆրանսիան կշարունակի անգութ պայքարն ահաբեկիչների դեմ և առավելագույնս կապահովի իր քաղաքացիների անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ բարձր գնահատական տալով զինվորականների գործողություններին, ովքեր Փարիզի Օրլի օդանավակայանում օպերատիվ կերպով ոչնչացրել են չարագործին, ով փորձել է հարձակվել զինվորական պարեկային խմբի վրա։
«Զգոնությունը կպահպանվի առավելագույն մակարդակի վրա։ Զինծառայողները, ովքեր գործի են դրված «Սանտինել» հակաահաբեկչական պլանի շրջանակում, հերթական անգամ հաստատել են իրենց օգտակարությունը ոստիկանության ուժերին և ժանդարմերիային աջակցելու գործում»,-ասել է հանրապետության նախագահը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել