Panarmenian.net-ը գրում է.
2016-ին Պետերբուրգում բնակվող լրագրող և ռեժիսոր Ինոկենտի Իվանովը 4 մուլտիֆիլմ է նկարահնել հայկական, մարիական, ադրբեջանական և բաշկիրական հեքիաթների հիման վրա: Այդ մասին PanARMENIAN.Net ին է պատմել ռեժիսորը:
Հայկական մոտիվներով մուլտֆիլմը նկարահանվել է «Արհեստը ոսկուց թանկ է» ժողովրդական հեքիաթի հիման վրա, որի գլխավոր միտքն այն է, որ ցանկացած մարդ, ով էլ լինի, պետք է ինչ-որ արհեստ ունենա: Ըստ Իվանովի, մուլտֆիլմը նկարահանվել է ավազի վրա արված նկարների հիման վրա՝ այդպիսի մատուցումը հետաքրքիր է թվացել ռեժիսորին:
«Մուլտֆիլմերի վրա աշխատել է հայտնի նկարչուհի Մարինա Սոսնինան»,-ասել է Իվանովը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://www.panarmenian.net/arm/news/235265/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել