Asekose.am-ը գրում է.
Հաղորդավարուհի Ինգրիդ Կյոկչյանը նշել է իր ծննդյան 33-ամյակը: Այս առիթվ նա ամուսնու հետ մեկնել է հանգստի` առանց երեխաների: Հաղորդավարուհին ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել` դրան կից կատարելով հետևյալ գրառումը.
«Առաջին անգամ Աստրիդին ու բոլոր երեխաներին թողեցինք ու մեկնեցինք երկուսով... Արմենը հոյակապ օրեր է կազմակերպել իմ սիրելի հյուրանոցում) երջանիկ եմ սիրելի Տղամարդու հետ, բասսեյն-սաունա, համեղ ուտելիք..., ամենը, ինչ սիրում եմ, ու կրկնակի հաճելի է, երբ անդադար շնորհավորանքներով ու բարի խոսքերով նամակներ ու զանգեր եմ ստանում...
Շնորհակալ եմ մարդիկ! երջանիկ եմ»:

Նյութի աղբյուր՝ http://asekose.am/hy_AM/news/6/244476-erjanik-em-sireli-txamardou-het-ingrid-kyokcyan.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



