Panorama.am-ը գրում է.
ԱՄՆ նախկին պետքարտուղար եւ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը պատրաստ է «անտառից դուրս գալու», հաղորդում է Associated Press-ը:
Քլինթոնը ելույթով հանդես է եկել Իռլանդացի կանանց միության՝ Փենսիլվանիայում Սուրբ Պատրիկի օրվան նվիրված ընթրիքի ժամանակ: Սա եղել է նրա առաջին հրապարակային ելույթը՝ 2016 թվականի նոյեմբերին նախագահական ընտրություններում պարտություն կրելուց հետո:
«Ինձ, ինչպես նաեւ իմ ընկերներին, դժվար է նորություններ նայել: Ես չեմ հավատում, որ մեր քաղաքական տարաձայնությունները կարող են վերածվել անձնականի: Մենք չենք կարող արհամարհել մարդկանց կամ դիտավորյալ կերպով սառը վերաբերմունք ցույց տալ միայն այն բանիհամար, որ նրանք չեն կիսում մեր քաղաքական հայացքները»,-հայտարարել է քաղաքական գործիչը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ