Ամալ Քլունին և եզդի ակտիվիստները դատի են տալիս Իսլամական պետության ահաբեկիչներինNewmag.am-ը գրում է.

Նրանք երկուսով արտասովոր թիմ են կազմել: Ամալ Քլունին և Նադյա Մուրադը, որը ծնվել է Իրաքի աղքատ գյուղերից մեկում և երազել ուսուցիչ դառնալ: Քլունին բարձրահասակ է, ճանաչված, ամեն քայլափոխի մարդիկ նրան սեր են խոստովանում, Մուրադը փոքրամարմին է, ամաչկոտ և խուսափում է մարդկանցից: Մինչդեռ եզդիական համայնքում նրան լավ գիտեն ու հպարտանում են նրանով ավելին, քան Երկրի վրա եղած մեկ այլ կնոջով: Մուրադը ոչնչացման սպառնալիքի տակ գտնվող ազգային փոքրամասնության գոյատևման խորհրդանիշն է: Իսլամական պետությունում նրան ստրկացրել են: Եվ նա միակն է ԻՊ նախկին բանտարկյալներից, որ ուզում է բարձրաձայնել, թե ինչ սարսափելի են վարվել իր հետ:

Քլունին Մուրադի փաստաբանն է: Նրանք երկուսով մի նպատակի համար են պայքարում, որպեսզի ԻՊ առաջնորդները միջազգային դատարանի առաջ կանգնեն՝ եզդիների ցեղասպանության համար:

Ամեն ինչ սկսվեց 2014-ի օգոստոսին, երբ ՆադյաՄուրադն ընդամենը 21-ամյա ուսանող էր: Այդ ամիս ԻՊ զինյալները մտան նրանց գյուղ: Նրանք մինչև ատամները զինված էին ու խոսում էին մի լեզվով, որը հասկանալի չէր գյուղի բնակիչներին: Նադյան և նրա հարևանները վատագույն անհավատներ էին ջիհադիստների համար: Օգոստոսի 15-ին նրանք բոլորին հավաքեցին գյուղի դպրոցում: Տղամարդկանց առանձնացրին կանանցից ու երեխաներից: Մեկ ժամում 312 մարդ մորթեցին, այդ թվում և Նադյայի եղբայրներին: Նրանք սպանեցին տարեց կանանց, որոնց մեջ էր նաև Նադյայի մայրը: Երիտասարդ կանանց և երեխաներին որպես աշխատուժ բռնի տարան Մոսուլ:

Հազարավոր ընտանիքների հետ Նադյային փակեցին մի շինության մեջ: Կանայք ահուսարսափի մեջ էին, գիտեին, թե ինչ է իրենց սպասվում: Այդ ժամանակ մի տղամարդ մոտեցավ Նադյային և ասաց, որ ցանկանում է նրան: Նա ահռելի չափերի էր, կարծես հրեշ լիներ:

«Ես գոռում էի, որ շատ երիտասարդ եմ, իսկ նա այնքան մարմնեղ էր: Նա ոտքով հարվածեց ինձ ու ծեծեց: Մի քանի րոպե չանացած մի ուրիշ տղամարդ մոտեցավ: Միայն հասցրի տեսնել, որ նա ավելի փոքր էր չափերով: Խնդրում էի նրան, որ տանի ինձ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել