Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից գյուլենականների դեմ ուղղված գործողությունների շրջանակում աշխատանքից հեռացված 55 դատավորի և դատախազի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել:Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Այդ դատավորներն ու դատախազները կասկածվում են գյուլենականներին հարելու և պաշտոնական դիրքի չարաշահմամբ գյուլենականներին օժանդակելու մեջ:

Կասկածյալներին մեղադրանք է առաջադրվել զինված ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու հատկանիշներով:

Կասկածյալներին հայտնաբերելու և բերման ենթարկելու գործողությունների արդյունքում արդեն 26 դատավոր և դատախազ ձերբակալված է, մյուս կասկածյալների ձերբակալմանն ուղղված լայնածավալ գործողությունները շարունակվում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել