Barometer.am-ը գրում է.
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, Կիևում ինքնազգացողության վատացումից և բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել է և անցել աշխատանքի:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Լևոն Ջուլֆալակյանը տեղեկացրել է, որ հավաքականի հետ միասին Կիևում գտնվելիս ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, ինչից հետո տեղափոխվել էր հիվանդանոց.
"Բժիշկներն ինֆարկտ ախտորոշեցին և ստենտավորում կատարեցին: Հիմա լավ եմ, ամեն բան նորմալ է: Ճիշտ է, բժիշկները "հանգիստ" են նշանակել, սակայն չի ստացվում, աշխատանքիս բնույթը թույլ չի տալիս: Բայց աշխատում եմ նրանց հորդորները կատարել որքան հնարավոր է", - ասել է Լևոն Ջուլֆալակյանը:
Նյութի աղբյուր՝ http://barometer.am/news/top-news/20170318/27803/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել