Պյուլիս. Այնպիսի տպավորություն է, թե Վենգերը ցանկանում է մահանել որպես Արսենալի մարզիչArmsport.am-ը գրում է.

«Վեսթ Բրոմվիչի» գլխավոր մարզիչ Տոնի Պյուլիսը ԱՊԼ-ի 29-րդ տուրի՝ «Արսենալի» հետ կայանալիք տնային խաղից առաջ (մարտի 18) կարծիք է հայտնել, որ «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մտադիր չէ հեռանալ զբաղեցրած պաշտոնից.

«Ինձ մոտ այնպիսի զգացողություն է, որ Արսենը, ամենայն հավանականությամբ, ցանկանում է մահանալ՝ որպես «Արսենալի» մարզիչ:

Վենգերը ֆուտբոլի մարդ է, և ես կարծում եմ, որ «Արսենալի» ղեկավարությունը միանգամայն վստահում է նրան: Նա պատմության մեջ կմտնի՝ որպես «Արսենալի» մեծագույն մարզիչ: Կարծում եմ՝ նա ցանկանում է ղեկավարել թիմը դեռ 5-6 տարի:

Ըստ իս, նա հիանալի մենեջեր է, քանի որ Արսենը ֆանտաստիկ հաջողությունների է հասել: Նա մինչև հիմա ղեկավարում է Եվրոպայի մեծագույն ակումբներից մեկը, նրանք կարող են մրցաշրջանն ավարտել ԱՊԼ-ի լավագույն քառյակում, ինչպես նաև՝ նվաճել Անգլիայի Գավաթը: Սա հիանալի կլիներ»,- Պյուլիսի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել