Որպես նախաբան` իրանագիտության ներածություն առարկայի դասախոսություններից հատվածներ՝ կապված լեզվի տարածման հետ։
Ենթադրվում է, որ լեզվական էքսպանսիան կարող է ազդել տվյալ տարածքում ամբողջ էթնիկ զանգվածի փոփոխման վրա։
Առաջին հայացքից պարզ եզրահանգումը, ինչպես ցույց է տվել տարբեր ժողովուրդների պատմությունը, հեռու է իրական լինելուց։
Նվաճողների լեզվի տարածումը տվյալ տարածքում առաջացնում էր երկլեզվություն մինչև որոշակի ժամանակահատված, երբ բնիկների լեզուն դուրս էր մղվում կիրառության ոլորտից։ Նման կերպ կատարվեց նաև արաբական նվաճումների ընթացքում․ արաբները, տարածելով իրենց այբուբենը և լեզուն, ոչ մի կերպ չկարողացան ազդեցություն ունենալ Իրանի էթնիկ պատկերի վրա։
Առակս ինչ կցուցանե․․․
Խոսքս ուղղում եմ բոլոր այն ուժերին, ովքեր խրախուսում եմ ֆակուլտետներում ուսանողական խորհուրդներից զատ առանձին կոմիտեների հիմնմանը։
Անձամբ իմ կարծիքով սա մի անջրպետ կստեղծի ուսանողության շրջանում, ու որոշ ժամանակ անց կունենանք «Ձեր ցուցակում հո սովետական մտածելակեպ ունեցաղ մարդիկ ընդգրկված չե՞ն» շարքի նոր արտահայտություններ (ողջունում եմ Նիկոլին, ով ի հեճուկս այլոց հայտարարեց, որ եթե մարդ սովետական մտածելակերպ ունի, դրա համար նրան իրավունք չունեն պախարակելու)։
Այն բոլոր կարող երիտասարդները, ովքեր որ դժգոհություններ ունեն ուսանողական խորհուրդների գործունեության հետ կապված, ավելի լավ կլինի՝ գնան կառուցվածքային փոփոխությունների, պայքարեն ու հասնեն նրան, որ իրենց ձայնը լսելի և կշիռ ունեցող դառնա այս կառույցներում։
Ռոմանտիկ մտքերին տրվելու ու նոր կառույցներ ստեղծելու փոխարեն, ինչը կխանգարի մեկ այլ ուսանողական կառույցի գործունեությանը, ավելի լավ կլինի ուժն ու եռանդը ներդնել արդեն իսկ գործող ուսանողական կառույցների ինքնամաքրման ու կատարելագործման համար։
Հ․գ․ Նախաբանը, հուսով եմ, պարզ դարձավ։