«Հրապարակ» թերթը գրում է.

«Մարտի 22-ին նախընտրական խումբն ուղղություն կվերցնի դեպի Հովիկ Աբրահամյանի հարազատ Արարատ, իսկ 29-ին՝ Գագիկ Ծառուկյանի հարազատ Կոտայք։ Իսկ Արարատում ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը նոր թափ է հավաքում, հետապնդումներից, բերման ենթարկելուց հետո իշխանությունը հասել է Արգամ Աբրահամյանի նախընտրական պաստառներին՝ մարզի մի շարք գյուղերում չեն թույլատրել, որ օդում կախված պաստառներ փակցնեն։

Արայիկ Գրիգորյան-Մուրադ Մուրադյան հակամարտությունն էլ սառեցվել է, թեկնածուներին խիստ զգուշացվել է, որ պայքարեն մրցակիցների, ոչ թե իրար դեմ։ Մեր տեղեկություններով, Մ․ Մուրադյանն օրերս հավաքել է իր թիմն ու անհանգստություն հայտնել, որ մինչ իրենք իրար միս են ուտում, ԲՀԿ-ն լայն թափով բարգավաճում է։ Դրանից հետո գործի է անցել ծանր հրետանին՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն է ՀՀԿ-ի ու Մուրադյանի օգտին քարոզչություն անում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել