Image result for merkel trumpԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նա «շատ հազվադեպ» է ափսոսում այն մասին, թե ինչ է գրում Twitter-ում, և շարունակել է պնդել, որ նախկին նախագահ Բարաք Օբաման հրամայել է «գաղտնալսել» իրեն նախընտրական քարոզարշավի ժամանակ, հայտնում է Reuters-ը:

Այդ մասին նա ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման արդյունքներով մամլո ասուլիսի ժամանակ:

Թրամփը նշել է, որ Մերկելի հետ նա «ունի առնվազն ինչ-որ ընդհանուր բան», նկատի ունենալով, որ իրեն նույնպես գաղտնալսել է Օբամայի վարչակազմը:

Թրամփի այդ խոսքերը դահլիճում գտնվողները դիմավորել են ծիծաղով, իսկ կանցլերը ուշադիր նայել է նրան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել