Tert.am-ը գրում է.

 Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է եկել Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակչի պատասխան խաղում մանչեսթերցիները նվազագույն հաշվով հաղթել են ռուսական «Ռոստովին», իսկ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
«Կարմիր սատանաների» երկրպագուները հերթական անգամ հիացած են մնացել 28-ամյա ֆուտբոլիստի խաղից:
@kartikuchil95

 «Մխիթարյանը միանաշանակ մեր լավագույն ֆուտբոլիստն է դաշտում: Ինչպիսի հակագրոհներ է նա անցկացնում»: 

@WalavalkarRohit

 «Մխիթարյանը կարգ է, ոչ միայն կարգ, այլ կարգի կտոր»:

@VA_UnitedGuy

«Մխիթարյանը լավ էր խաղում այսօր: Նա թիմի շարժիչ ուժն էր: Էրերան և Ֆելաինին նույնպես լավ տեսք ունեին»:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել