Armtimes.com-ը գրում է.«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է նախորդ տարվա ամռանը իր թիմի շարքերը համալրած նորեկների` Հենրիխ Մխիթարյանի, Զլատան Իբրահիմովիչի և Պոլ Պոգբայի մասին, որոնց նախկին թիմերը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի ուղեգիր են նվաճել:
««Մանչեսթեր Յունայթեդը» հզոր ակումբ է, որին ամենևին էլ հարկավոր չէ հանդես գալ Չեմպիոնների լիգայում` աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին գրավելու համար:
Օրինակ, Միկին կարող էր լինել «Բորուսիայում», Իբրահիմովիչը` ՊՍԺ-ում, իսկ Պոգբան` «Յուվենտուսում»: Սակայն նրանք ընտրեցին մեզ, քանի որ գիտեն, որ վաղ թե ուշ մենք լինելու ենք Չեմպիոնների լիգայում», - ասել է պորտուգալացի մասնագետը BBC Sport-ի հետ զրույցում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ http://armtimes.com/hy/article/107407
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել