Tert.am-ը գրում է.
Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի առաջադրած խաղաղության ծրագիրը իրականության հետ կապ չունի: «Ես համարում եմ, որ դա ընդամենը նախընտրական ծրագիր է, հետևաբար, ինչպես յուրաքանչյուր նախընտրական մոտեցում, կարող է կապ չունենալ քաղաքական, դիվանագիտական, կամ ռազմական իրականության հետ, որը կա Արցախյան հակամարտության շուրջ»,- ասաց նա:
Քաղաքագետը ակնհայտ համարեց, որ այս պահին ինչ-որ առաջխաղացում հնարավոր չէ արցախյան բանակցային գործընթացում և բավականին տեսանելի ապագայում չի լինի:
«Ամենակարևորը, որ դա տեղի չի ունենում մեծամասամբ Ադրբեջանի մոտեցումից ելնելով, որը մադրիդյան սկզբունքներից փորձում է հանել հայկական կողմի համար ամենակարևոր դրույթները»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: