ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները՝ Արթուր Սարգսյանի մահվան պատճառը, առողջական վիճակի վատթարացմանը նպաստող պայմանները պարզելու համար։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ քրեական գործով նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ առավել օբյեկտիվ և սպառիչ եզրակացություն ստանալու համար «Արմենիա» բժշկական կենտրոնից, «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներից առգրավվել են նրա առողջական վիճակի վերաբերյալ բոլոր բժշկական փաստաթղթերը։
Նախաքննության անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր գրություններ է ուղարկել նաև ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարներին՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել Ա.Սարգսյանի՝ ՀՀ սահմանների պաշտպանության մարտերին մասնակցության, այդ ընթացքում վիրավորվելու կամ բժշկական օգնություն ստանալու, ինչպես նաև՝ ՀՀ-ում գործող քաղաքացիական այլ բժշկական հաստատություններ դիմելու և բուժօգնություն ստանալու վերաբերյալ, իսկ այդպիսիք առկայության դեպքում՝ նշված փաստաթղթերի պատճենները տրամադրել վարույթն իրականացնող մարմնին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/03/17/investigative/2312114
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



