Երկու խոսք...
Հայաստանը հայտարարել է, որ զարգացման կարևորագույն ռեսուրսը մտավոր ներուժն է: Սակայն իր փոքր չափերի, աշխարհամակարգում ծայրամասային դիրքի, աշխարհաքաղաքական բուֆերային և քաղաքակրթական ճեղքվածքի գոտում գտնվելու պատճառով ՀՀ-ն չունի ինքնաբավ զարգացման որևէ հնարավորություն և չի կարող փակ լինել աշխարհի համար: Հետևաբար, մտավոր ներուժի պահպանման և զարգացման համար ՀՀ-ին անհրաժեշտ է, որպեսզի այն գրավիչ լինի մտավորականի համար, այսինքն` Հայաստանին անհրաժեշտ է ժողովրդավարական քաղաքական համակարգ և դրան համապատասխանող քաղաքացիական մշակույթ: Այդ պատճառով ՀՀ համար շարունակական կարևորություն են ունենալու հասարակությունում քաղաքացիական մշակույթի զարգացման աստիճանի նույնականացման, դրա զարգացման գործոնների ու միտումների վերլուծության, գնահատման ու կանխատեսման խնդիրները: