Պարզվում է, որ աշխարհի բոլոր երկրների անձնագրերը կարող են լինել միայն այս 4 հիմնական գույներից մեկով, և յուրաքանչյուր երկիր ինչ-ինչ պատճառներով ընտրում է դրանցից մեկը։

BlogNews-ը որոշել է մեկը պարզել, թե ինչ սկզբունքով են երկրներն ընտրում անձնագրերի գույները։

Կարմիր


Կարմիրը ամենատարածված գույնն է։ Կարմիր գույնն ընտրում են այն երկրները, որոնք ունեն կումունիստական պատմություն կամ ընտրության պահին այդ տեսությամբ են առաջնորդվում։ Սլովենիայի, Չինաստանի, Սերբիայի, Ռուսաստանի, Լատվիայի, Ռումինիայի և Վրաստանի անձնագրերը կարմիր են։ Եվրամիության անդամ բոլոր երկրները՝ բացի Խորվաթիայից, նույնպես օգտագործում են կարմիր գույնի երանգներ։ Իսկ այն երկրները, ովքեր ցանկանում են անդամակցել Եվրամիությանը՝ Թուրքիան, Մակեդոնիան և Ալբանիան, մի քանի տարի առաջ փոխել են անձնագրերի գույները՝ դրանք կարմիր դարձնելով։

Կապույտ


Սա հաջորդ ամենատարածված գույնն է։ Կապույտը խորհրդանշում է «Նոր աշխարհ»-ը։ 15 կարիբյան երկրներ կապույտ անձնագրեր ունեն։ Հարավային Ամերիկայում անձնագրերի այս գույնը խորհրդանշում է Մերկոսուր առևտրային միության անդամակցությունը։ Իսկ ահա ԱՄՆ-ում անձնագրերի գույնը փոխել են միայն 1976 թվականին։

Կանաչ


Մահմեդական գրեթե բոլոր երկրները կանաչ անձնագրեր ունեն։ Մարոկկոն, Սաուդյան Արաբիան և Պակիստանը դրա վառ օրինակներ են։ Ինչպես գիտեք, կանաչը Մուհամեդի սիրելի գույնն էր, որը խորհրդանշում է բնություն և կյանք։ Մի շարք աֆրիկյան պետություններ նույնպես կանաչ անձնագրեր ունեն, սակայն այս դեպքում կանաչը փաստում է Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական միությանն անդամակցելը։

Սև


Սա ամենաահազվադեպ պատահող գույնն է։ Մի քանի Աֆրիկյան երկրներ, ինչպիսիք են Բոթսվանան, Զամբիան, Գաբոնը, Անգոլան, Չադը և այլն, ընտրել են այս գույնը, քանի որ սևը այդ երկրների ազգային գույնն է։

Ահա աշխարհի քարտեզը՝ ըստ անձնագրի գույնի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել