Azatutyun.am-ը գրում է.2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում վառելիքի հետ կապված խնդիրների պատճառով մարտական հատուկ մեքենաների խափանման, և հետևաբար մարտական առաջադրանքների կատարման ձախողման դեպքեր չեն արձանագրվել՝ ի պատասխան «Ազատության» հարցմանն այսօր տեղեկացրել է Հայաստանի գլխավոր դատախազությունը։
Հիշեցնենք, մարտի 1-ին Ազգային ժողովի ամբիոնից վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց Հայաստանի շուկայում անորակ նավթամթերքի առկայության մասին՝ հավելելով. - «Ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա [անորակ նավթամթերքի] պատճառով»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://www.azatutyun.am/a/28375644.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



