168.am-ը գրում է.Ադրբեջանի իշխանությունները, անտեսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարությունները, կրկին գործի են դրել ռազմական հռետորաբանությունը: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն:
«Ապրիլյան ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ բանակցություններից բացի կա նաև ռազմական ճանապարհ»,-հայտարարել է Ադրբեջանի վարչապետը:
ԼՂ հակամարտության կարգավորման գործում միջնորդական առաքելություն ստանձնած Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները նախագահների, արտգործնախարարների, դեսպանների և Մինսկի խմբի համանախագահների մակարդակով բազմիցս հայտարարել են, որ խնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի հիման վրա:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2017/03/17/768714.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



