Картинки по запросу գազպրոմ«Ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Միլլերը հայտարարել է, թե «Գազպրոմ»-ը կիջեցնի Հայաստանի համար գազի գները՝ պայմանով, որ գները կիջեցվեն նաև Հայաստանի տարածքում։
Դա ի՞նչ է նշանակում:
Դա նշանակում է, որ
ա) Փաստորեն, Հայաստանում արդեն արտաքին կառավարման խնդիր է առաջացել, և դրսի երկիրը ստիպված է միջամտել ներքին գործերին, որպեսզի ավելի էֆեկտիվ կառավարում լինի,
բ) Հայաստանի բնակչության շահերը փորձում է պաշտպանել այլ երկրի ներկայացուցիչը տեղական իշխանությունից,
գ) Այլ երկրի ներկայացուցիչը Հայաստանի իշխանությանն ասում է, որ բավական է ձեր ժողովրդին թալանեք և դրա պատասխանատվություն մեզ վրա դնեք:
դ) Փաստորեն, ռուսական հիմնարկի ղեկավարը, շրջանցելով Հայաստանի իշխանությանը, երկխոսության մեջ է մտնում տեղի հասարակության հետ՝ համարելով, որ իշխանության հետ խոսելն արդեն համարում է անիմաստ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել