Ռուսաստանը մտադիր է Անկարայում հանդիպել սիրիական զինված ընդդիմության հետYerkir.am-ը գրում է.

Ռուսաստանի ներկայացուցիչները ծրագրում են Անկարայում հանդիպում ունենալ սիրիական զինված ընդդիմության հետ. հայտնում է РИА Новости-ն` Մոսկվայում ռազմա-դիվանագիտական աղբյուրին հղումով:

Աղբյուրի խոսքով` այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Թեհրանում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև Սիրիայի հարցով ապրիլի կեսերին կայանալիք փորձագիտական բանակցություններից առաջ:

Մարտի 14-15-ը Աստանայում կայացել է Սիրիայի հարցով բանակցությունների երրորդ փուլը, որին սիրիական զինված ընդդիմությունը չի մասնակցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել