«Ընդդիմադիրներն ընտրվելու դեպքում խոստանում են կախարդական փայտիկի օգնությամբ տնտեսական հրաշքներ գործել երկրում։ Մարդիկ սպասում են օր առաջ իրենց վիճակի բարելավման, այդ իսկ պատճառով յուրաքանչյուր խոստում կարող է ոգևորիչ լինել։ Իսկ թե ինչ տնտեսական հաշվարկների վրա են հենված ընդդիմադիրների խոստումները, հազիվ թե հանրությանը հետաքրքրի։Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ում ներքին հրահանգ է տրվել որոշ կուսակցականների ուսումնասիրել ու հրապարակավ հակադարձել ընդդիմադիրների նախընտրական ծրագրերի հատկապես տնտեսական մասին։ ներկայացնել նաև սեփական մոտեցումները և հասարակությանը ցույց տալ, որ ընդդիմադիրներն ընդամենը պոպուլիստական հայտարարություններ են անում։ ՀՀԿ-ում մտահոգված են, որ կուսակիցները չեն կարողանում իրենց տնտեսական քայլերն այնպես մեկնաբանել, որ հանրությունը հավատա և «չտրվի» ընդդիմադիրների խոստումներին։ Ահա և «խելքը գլխին» տնտեսական վերլուծաբաններ են պեղում, որ ընդդիմադիրների հետ բանավեճի բռնվեն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել