«Որքան մոտենում են ընտրությունները, ընտրակաշառքի չափն ավելի հստակ Է դառնում։ Այս պահին թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ թեկնածուները մարդկանց առաջարկում են 5000 դրամ։ Իսկ թիվ 2 ընտրատարածքում քվեի գինն ավելի բարձր Է 10-20 հազար դրամ։
Մարգերից ավելի զավեշտալի դեպքեր են պատմում։ Ոչ հայտնի ՀՀԿ-ականները որոշ երիտասարդների առաջարկել են իրենց համար ձայն բերել, դրանից հետո նրանց բանկերում, քաղաքապետարաններում, մարզպետարաններում գործի կտեղավորեն։ Այսինքն՝ կես դրույքով դարձել են գործատուներ։

Բազմաթիվ քաղաքացիներ Էլ, օգտագործելով նախընտրական շրջանը, իրենց հուզող խնդիրներն են նամակներով ներկայացնում քաղաքական ուժերին՝ ուսման վարձավճարից մինչև «տնով ապահովում»։ Այն տրամաբանությամբ, թե քանի «բռնացրել» են, մի բան ուզեն, թե չէ ևս հինգ տարի մոռանալու են ժողովրդին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել