Երևան քաղաքում, Մ-4 ավտոճանապարհի Դիլիջանի ոլորաններում, Գեղարքունիքի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագածի տարածաշրջանում, Սյունիքի մարզի «Մեղրիի սար» կոչվող տարածքում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Մ-2 ավտոճանապարհի 150-350-րդ կմ-ին (Սարավան-Կապան) և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Վայք քաղաքներում և Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



