Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև համագործակցության արդյունքում առաջարկվել է Հանրային հեռուստատեսության արխիվային ձայնագրությունները թվայնացնել, որոնց համար նախատեսված սարքավորումների բարելավման ծրագրի դրամաշնորհի համաձայնագիր է կնքվելու:
Ակնկալվում է, որ ծրագրի իրականացման համար Ճապոնիան հատկացնելու է 1,2 մլն դոլարի չափով դրամաշնորհ: Այն հնարավորություն կտա նոր սարքավորումներ ձեռք բերել Հայաստանի հանրային հեռուստաընկերության արխիվի թվայնացման նպատակով: Այլ կերպ ասած՝ այս ծրագիրը կարող է ուղղակիորեն նպաստել մեդիա ոլորտի առաջընթացին, ինչպես նաև մշակութային արժեքների պահպանմանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել