Մեդիային «պրոգրեսը»՝ հայ-ճապոնական օրակարգում


09:30 , 17 մարտ, 2017

Картинки по запросу արխիվային ձայնագրություններՀայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև համագործակցության արդյունքում առաջարկվել է Հանրային հեռուստատեսության արխիվային ձայնագրությունները թվայնացնել, որոնց համար նախատեսված սարքավորումների բարելավման ծրագրի դրամաշնորհի համաձայնագիր է կնքվելու:

Ակնկալվում է, որ ծրագրի իրականացման համար Ճապոնիան հատկացնելու է 1,2 մլն դոլարի չափով դրամաշնորհ: Այն հնարավորություն կտա նոր սարքավորումներ ձեռք բերել Հայաստանի հանրային հեռուստաընկերության արխիվի թվայնացման նպատակով: Այլ կերպ ասած՝ այս ծրագիրը կարող է ուղղակիորեն նպաստել մեդիա ոլորտի առաջընթացին, ինչպես նաև մշակութային արժեքների պահպանմանը: