Ֆրանսիական ֆինանսական դատախազությունը Airbus Group-ի նկատմամբ հետաքննության գործով միացել է իրենց բրիտանական գործընկերներին, հայտնում է RIA Novosti-ն:
2016 թվականի օգոստոսին մեծ չափերի կոռուպցիայի դեմ պայքարի բրիտանական բյուրոն Airbus Group-ին տեղեկացրել է խարդախության մեջ մեղադրանքով քրեական հետաքննություն սկսելու մասին` քաղաքացիական ավիացիայում կաշառակերության և կոռուպցիայի ոլորտներում:
«Ֆրանսիական իշխանությունները նույնպես նախնական հետաքննություն են սկսել այդ գործով, որն այժմ համակարգված տարվում է երկու երկրների ներկայացուցիչների կողմից»,- ասված է եվրոպական ավիակոնցեռնի կոմյունիկեում, որը հաստատել է այն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



