Life.panorama.am-ը գրում է. Դերասանուհի Թամարա Գևորգյանը Life.panorama.am-ի հետ զրույցում պատմել է «Իմ անցյալի դիմանկարը» գեղարվեստական ֆիլմի մանրամասների մասին, որի գլխավոր հերոսուհուն է մարմնավորում:
«Նախ պետք է ասեմ, որ նախապես որոշվել էր այս ֆիլմը կոչել «Դիլեմա», սակայն վերջանական անվանում ընտրվեց «Իմ անցյալի դիմանկարը», ինչն, ըստ իս, շատ ավելի համահունչ է ֆիլմին: Սյուժեի մասին չեմ խոսի, միայն կնշեմ, որ սա հոգեբանական ֆիլմ է: Այն պատմում է մի տղամարդու մասին, ով շատերի նման ունի ներքին հոգեբանական խնդիրներ, բարդույթներ: Նա չի կարողանում իր անձնական տրագեդիաների պատճառով պահել իր կյանքի երկու կանանց, ովքեր իրարից շատ տարբեր էին իրենց տեսակներով: Հերոսի խնդիրը կայանում է նրանում, որ նա անընդհատ կորցնում է իր սիրելի մարդկանց և ուզում է հասկանալ, թե ինչու է իր կյանքում ամեն բան այդպիսի ընթացք ունենում: Այս ֆիլմում սուր կոնֆլիկտներ չկան, զուտ հոգեբանական իրավիճակներ են ներկայացված, որը բավականին գեղեցիկ է տեսնել էկրաններին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:«Նախ պետք է ասեմ, որ նախապես որոշվել էր այս ֆիլմը կոչել «Դիլեմա», սակայն վերջանական անվանում ընտրվեց «Իմ անցյալի դիմանկարը», ինչն, ըստ իս, շատ ավելի համահունչ է ֆիլմին: Սյուժեի մասին չեմ խոսի, միայն կնշեմ, որ սա հոգեբանական ֆիլմ է: Այն պատմում է մի տղամարդու մասին, ով շատերի նման ունի ներքին հոգեբանական խնդիրներ, բարդույթներ: Նա չի կարողանում իր անձնական տրագեդիաների պատճառով պահել իր կյանքի երկու կանանց, ովքեր իրարից շատ տարբեր էին իրենց տեսակներով: Հերոսի խնդիրը կայանում է նրանում, որ նա անընդհատ կորցնում է իր սիրելի մարդկանց և ուզում է հասկանալ, թե ինչու է իր կյանքում ամեն բան այդպիսի ընթացք ունենում: Այս ֆիլմում սուր կոնֆլիկտներ չկան, զուտ հոգեբանական իրավիճակներ են ներկայացված, որը բավականին գեղեցիկ է տեսնել էկրաններին»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել