Aysor.am-ը գրում է.
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն այցելել է հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր և տեղում հանրապետության նախագահի պարգևները հանձնել փետրվարի 25-ին հակառակորդի կողմից ձեռնարկված հարձակողական գործողությունը չեզոքացնելու ընթացքում աչքի ընկած զինծառայողներին:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով պարգևատրվածներին գերազանց ծառայության համար և շնորհավորելով վերջիններիս գերագույն գլխավոր հրամանատարի կողմից նման բարձր պատվի արժանանալու կապակցությամբ՝ բանակի հրամանատարը կոչ է արել չթուլացնել զգոնությունը և միշտ պատրաստ լինել կանխելու հակառակորդի հետագա սադրանքները:
Նյութի աղբյուր՝ http://www.aysor.am/am/news/2017/03/16/%D5%8A%D4%B2/1228843
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



