Panarmenian.net-ը գրում է.ԵՏՄ երկրների աշխատավորների կենսաթոշակային ապահովման մասին պայմանագիրը կարող է ընդունվել արդեն 2017-ին, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:
ԵՏՄ պետություններում ավարտվում է միավորման անդամ երկրների աշխատավորների կենսաթոշակային ապահովման մասին պայմանագրի քննարկումը: Երբ փաստաթուղթն ուժի մեջ մտնի, ԵՏՄ քաղաքացիների աշխատանքը ՌԴ-ում, Ղազախստանում, Հայաստանում, Բելառուսում և Ղրղզստանում կհամարվի օրինական աշխատանքային ստաժ և նրանք կկարողանան լիարժեք կենսաթոշակ ստանալ հայրենիքում:
Այդ պայմանագրի շնորհիվ, ըստ ԵՏՄ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության գծով կոլեգիայի անդամ Տիմուր Սուլեյմենովի, գործի կդրվի ԵՏՄ աշխատանքի ընդհանուր շուկայի վերջին տարրը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://www.panarmenian.net/arm/news/235064/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



